AM
29 Նոյեմբեր 2007 - 14:08 AMT

ԵՄ Խորհուրդը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ակտիվ երկխոսության շարունակությունը

Պորտուգալիայի արտգործնախարար, Եվրամիության Խորհրդի նախագահ Լուիշ Ամադուն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցություններում «լիարժեք ներգրավման»: Լուիշ Ամադուն ասել է այդ մասին` ելույթ ունենալով Մադրիդում: «ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա երեք համանախագահները աշխատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդար եւ հավասարակշռված սկզբունքների հավաքման ուղղությամբ: Եվրամիության Խորհուրդը պաշտպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ակտիվ երկխոսության շարունակությունը եւ ցանկանում է օգտագործել այդ հնարավորությունը, որպեսզի կոչ անի կողմերին բանակցություններում «լիարժեք ներգրավման»,- հայտարարել է Ամադուն, հայտնում է Մեդիամաքսը: