AM
10 Դեկտեմբեր 2007 - 10:33 AMT

Թուրք դիվանագետ. «Ղարաբաղյան խնդիրը շատ մոտ է մեզ»

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը չափազանց կարեւոր է Թուրքիայի համար»,-երկուշաբթի ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Ղարսլօղլուն Ադրբեջան-ՆԱՏՕ միջազգային դպրոցի ձմեռային նստաշրջանում: «Ղարաբաղյան խնդիրը չափազանց կարեւոր է Թուրքիայի համար: Եվ մենք կցանկանայինք քննարկել այդ խնդիրը ձմեռային նստաշրջանում»,-ասել է նա: Նրա խոսքերով, «Ադրբեջանը մեծ ապագա եւ հնարավորություններ ունի նոր նախագծերի համար», հաղորդում է «Թրենդը»: