Ռուսաստանի իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը եւ եւս երեք կուսակցություններ առաջարկել են Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնի համար: «Միասնական Ռուսաստան», «Արդար Ռուսաստան», կուսակցությունները, Ագրարային կուսակցությունը եւ «Քաղաքացիական ուժը» որպես միասնական թեկնածու Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար առաջադրում են Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին հայտարարվել է երկուշաբթի տեղի ունեցած չորս կուսակցությունների առաջնորդների հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչ վերաբերում է Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությանը, ես 17 տարի է ինչ շատ մոտիկից ճանաչում եմ նրան, եւ լիովին ու ամբողջությամբ սատարում եմ այդ թեկնածությանը»,-հայտարարել է Վ.Պուտինը, հաղորդում է Ինտերֆաքսը:





