ՌԴ առաջին փոխ-վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը խնդրել է նախագահ Վլադիմիր Պուտինին վարչապետ դառնալ 2008 թվականի մարտի նախագահական ընտրություններում իր հաղթնակի դեպքում: «Ռուսաստանի նախագահի ընտրություններում առաջադրվելու ցանկություն հայտնելով` կդիմեմ նրան (Պուտինին) խնդրելով սկզբունքային համաձայնություն տալ գլխավորել Ռուսաստանի կառավարությունը մեր երկրի նոր նախագահ ընտրվելուց հետո»,- ասել է Մեդվեդեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





