Արցախի Հանրապետության Կառավարության որոշմամբ հունիսի 22-ին Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց՝ բնակարանում, բնակելի տանը օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց, պետական բյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի ֆինանսական աջակցություն:
Որոշման համաձայն՝ 2017-ի թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը փաստացի բնակվող յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է ամսական 78 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի փոխհատուցում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ և արտացոլում է հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրը վերականգնելու, այն կրկին մարդաշատ և ծաղկուն դարձնելու գործում:





