AM
13 Դեկտեմբեր 2007 - 14:28 AMT

Եվրամիությունը հետաձգել է Կոսովոյի կարգավիճակի որոշումը մինչեւ գարուն

Կոսովոյի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որոշումը հետաձգվել է մինչեւ գարնան սկիզբը: Այդ մասին այսօր հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այսպիսով Եվրամիության անդամները վճռել են չհստակեցնել Կոսովոյի կարգավիճակը մինչեւ Սերբիայում հունվարի 20-֊ին կայանալիք նախագահական ընտրությունները: Ենթադրվում է, որ վերջնական որոշումը կարող է կայացվել Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հավաքում, որը կկայանա Սլովենիայում մարտի 28֊-29-ը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: