AM
15 Դեկտեմբեր 2007 - 09:27 AMT

ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնական մակարդակով կոչ են արել Թուրքիային գտնել քրդական խնդրի քաղաքական կարգավորումը

Միացյալ Նահանգները ցանկանում են քաղաքական կարգավորում տալ Թուրքիայում եւ Իրաքում օրենքից դուրս հայտարարված PPK-ի խնդրին` առանց ռազմական ուժի օգտագործման: Այդ մասին հայտարարել է դեսպան Դել Դեյլին` ԱՄՆ Պետդեպարտամենտի հակաահաբեկչության հարցերով համակարգողը: «Մենք չենք գտնում` խնդիրը կարող է ռազմական կարգավորում ունենալ: Մենք նախընտրում ենք քաղաքական կարգավորում թե Իրաքում, եւ թե Թուրքիայում»,- ասել է Դեյլին:

Ինչպես գրում է Turkish Daily News-ը, առաջին անգամ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակայնորեն կոչ է անում Թուրքիային գտնել PPK-ի խնդրի քաղաքական կարգավորում, չնայած Դեյլին չի ճշտում այդ որոշման տարրերը: