Սերբիան չի հրաժարվի իր հավակնություններից Կոսովոյի նկատմամբ, որպեսզի արագացնի Եվրամիությանն իր անդամակցության գործընթացը: Այդ մասին հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը:
ԵՄ հռչակագրում, որի պատճենը տրամադրվել է Reuters-ին, ասվում է, որ Եվրամիությունը դիտարկում է Սերբիային միությանը միանալու «արագ սխեմա» առաջարկելու հնարավորությունը` տարածաշրջանում լարվածությունից խուսափելու նպատակով:





