Եվրախորհրդարանի ղեկավար Հանս-Գերտ Պոտերինգը հույս է հայտնել, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Ես հուսով եմ, որ կգա մի պահ, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Ըստ Պոտերինգի, Թուրքիան պետք է ճանաչի հայ ժողովրդի դեմ կատարած ոճրագործությունը, հաղորդում է Armenia Today-ը:





