Թուրքական ռադիոհեռուստահեռարձակման կորպորացիան (TRT) սկսում է հաղորդումներ հեռարձակել 8 լեզուներով, ներառյալ հայերերնը: TRT-ի գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը մասնագետներ է հրավիրել հայերեն լեզվով հաղորդումներ թողարկելու համար: Թուրքիայի պետական նախարար Մեհմետ Այդինն արդեն կանաչ լույս է տվել նոր ծրագրին: «Ինչո՞ւ ոչ»,-հայտարարել է նա CNN Turk հեռուստաընկերությանը: Նշենք, որ TRT-ն պատրաստ է հաղորդումներ հեռարձակել նաեւ քրդերեն լեզվով:





