«Անպայման չէ, որ ԵԽԽՎ Մշակույթի, կրթության եւ գիտության կոմիտեի մշակութային ժառանգության առաքելությունը առաջիկայում այցելի Հարավային Կովկաս»,- հայտարարել է Հարավային Կովկասում մշակութային ժառանգության հարցով ԵԽԽՎ զեկուցող Էդվարդ Օ’ Հարան, խոսելով տարածաշրջանի առաքելության այցելության հնարավորության մասին: Նրա խոսքերով, Եվրախորհուրդը նման նախաձեռնություն ունի: «Իմ առաքելության այցելությունը բարի կամքի դրսեւորում էր: Այժմ, հնարավոր է, որ նման առաքելություն լինի, գուցե նույնիսկ ինձ էլ ընտրեն, սակայն դա արդեն չի լինի այն, ինչ ես էի ցանկանում: Այս հարցը շատ կարեւոր է, եւ ամենայն հավանականությամբ, այն կքննարկվի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հունվարի 21-25»,- նշել է Էդվարդ Օ’ Հարան, հաղորդում է ԱՊԱ-ն:





