ՎՈՒԱՄ անդամ-երկրները` Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան, վստահ են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից այդ երկրների տարածքում «սառեցված հակամարտությունների» մասին բանաձեւի ընդունման մեջ: «Մենք ունենք բոլոր հնարավորությունները լավատեսորեն վերաբերվելու Գլխավոր վեհաժողովի կողմից բանաձեւի ընդունմանը»,- երեքշաբթի Բաքվում լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: «Իհարկե, կան երկրներ, որոնք չեն կիսում մեր կարծիքը: Սակայն ես կարծում եմ, որ երկրների լուրջ մեծամասնությունը մեզ կաջակցի»,- հայտարարել է նա, հաղորդում է «Թրենդը»:





