AM
17 Հունվար 2008 - 11:57 AMT

Սերգեյ Լավրովը կգլխավորի ռուսական պատվիրակությունը Միխայիլ Սահակաշվիլիի երդման արարողությանը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի երդման արարողությանը Ռուսաստանը ներկայացնելու է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգոլ Կատամաձեի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Կովալենկոյի խոսքերով, Լավրովը կգլխավորի ՌԴ պետական պատվիրակությունը:

Վրաստանի նախագահի երդման արարողությունը կայանալու է հունվարի 20-ին: Արարողության առաջին հատվածը կանցնի Սուրբ Բագրատի վանքում Քութաիսիում, երկրորդ հատվածը` Վրաստանի խորհրդարանի առջեւ Թբիլիսիում, հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: