Հունվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան. Բերնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը Երեւանից վերադարձել են Բաքու: Իսկ այսօր սպասվում է նրանց հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՀ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:
Բաքվի օդանավակայանում լրագրողներին տված հարցազրույցում Մեթյու Բրայզան հաղորդել է, որ քննարկումները Երեւանում կառուցողական են անցնել: Նրա խոսքերով, մինչեւ Հայաստանի նախագահական ընտրությունները Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում որեւէ էական առաջխաղացման մասին խոսելը բարդ է :





