AM
21 Հունվար 2008 - 08:23 AMT

Ստամբուլում նշել են Հրանտ Դինքի սպանության տարելիցը

Հունվարի 19-ին տեղի է ունեցել հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր, 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնամոլ Օգյուն Սամաստի ձեռքից ընկած Հրանտ Դինքի հիշատակին նվիրված բազմահազարանոց հանրահավաք: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստամբուլից, ակցիային մասնակցել են թուրքական ԶԼՄ-ների, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ագոս» խմբագրության գրասենյակի մոտ, որտեղ եւ սպանվել է Դինքը, հավաքված մարդիկ պահանջել են Թուրքիայի իշխանություններից լիովին հետաքննել հանցագործությունը