AM
21 Հունվար 2008 - 08:26 AMT

Թբիլիսիում կայացել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու երդմնակալության արարողությունը

Հունվարի 20-ին Թբիլիսիում կայացել է երկրորդ անգամ իր պաշտոնում վերընտրված Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու երդմնակալության արարողությունը: Հանդիսություններն ավարտվել են ռազմական շքերթով: Սահակաշվիլու երդմնակալության իր ելույթում երկխոսության կոչ է արել ընդդիմությանը եւ խոստացել է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Իր հերթին, վրացական ընդդիմությունն այդ օրը բազմահազարանոց բողոքի հանրահավաք է անցկացրել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նախագահության նախկին թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն Սահակաշվիլուն անվանել է պետության ոչ լեգիտիմ ղեկավար եւ հայտարարել է, որ ընդդիմությունը մտադիր է շարունակել բողոքի գործողությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: