AM
23 Հունվար 2008 - 13:56 AMT

Լիոնում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված փողոց է բացվել

«Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ, հունվարի 19-ին Լիոնի քաղաքագլուխ Ժերար Կոլոմբայի նախաձեռնությամբ, քաղաքում «աշխարհի խիզախ մարդու» հիշատակի փողոց է բացվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը:

Le Progres թերթի խմբագրության գրասենյակի մոտ հավաքվածները «Ակոս» թերթի աշխատակիցների անունից շնորհակալական նամակ են կարդացել, իսկ Հայաստանից ժամանած Դինքի ընտանիքի բարեկամը, Հայ Ավետարանչական եկեղեցու ղեկավար, քահան Ռենե Լեւոնյանը շնորհակալություն է փոխանցել Հրանտ Դինքի այրի Ռաքելի անունից:

Արարողությանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Հակա Մուսան, ով լքել է արարողության վայրը, երբ մասնակիցները հիշատակել են 1915 թվականի իրադարձությունները: