AM
26 Հունվար 2008 - 09:28 AMT

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Էդվարդսը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի պաշտպանությամբ

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Էդվարդսը կոչ է արել ընդունել Կոնգրեսի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA), հունվարի 24-ի իր նամակում Հյուսիսային Կարոլինայից ընտրված սենատորն ընդգծել է, որ «աջակցում է այն բանաձեւին, որը 1,5 միլիոն հայերի կոտորածը Օսմանյան կայսրությունում որակավորում է որպես Ցեղասպանություն»: Միեւնույն ժամանակ, Էդվարդսը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է ամրապնդեն իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ, որը հանդիսանում է «կարեւոր ժողովրդավարական դաշնակից»: «Նախագահ ընտրվելու դեպքում, իմ գերակայությունների շարքում լինելու են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասել է նա:

ANCA-ի հաղորդագրության մեջ նաեւ հիշատակվում է, որ սենատոր Էդվարդսը 2002 թվականից ի վեր պաշտպանում է ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Նա կողմ է քվեարկել նաեւ Ազատության մասին հրամանագրի 907-րդ ուղղման հարցով, ըստ որի ԱՄՆ-ն Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու իրավուն չունեն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման պատճառով: Նա նաեւ պաշտպանում էր 17-ամյա Նատալին Սարգսյանի ընտանիքի շահերը, ով մահացավ, քանի որ ապահովագրական ընկերությունը հրաժարվեց ֆինանսավորել լյարդի վիրաբուժությունը: