Թբիլիսիում տվյալների փոխանակման վերաբերյալ կրթաթոշակային ծրագիր կիրականացվի: 8 ամիս տևողությամբ ծրագիրը նախատեսում է առցանց դասընթացներ և կրթական երկուայց Թբիլիսի։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 10-ը։ Ծրագիրը բաց է Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, ՌԴ-ից, Տաջիկստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից կամ Ուզբեկստանից լրագրողների, հաղորդակցության մասնագետների, դիզայներների ու մեդիայում և հասարակական ակտիվիզում ներգրավված ծրագրավորողների համար։
Մասնակիցները Թբիլիսիումկլինեն 3 շաբաթ՝ նոյեմբերի 5-ից 26-ը, ևս երեք շաբաթ՝ 2018-ի մարտին։ Ծրագիրը ֆինանսավորում է մասնակիցների տրանսպորտային ծախսերն ու ապահովում $1140 կրթաթոշակ երեքշաբաթյա դասընթացների համար՝ հոգալուկացարանի և այլ ծախսերը։
Կեցության և ճանապարհածախսերը կհոգա Պրահայի քաղաքացիական հասարակության ճանապարհորդական դրամաշնորհների ծրագիրը:
Ծրագիրը ֆինանսավորվում է National Endowment for Democracy (NED) հիմնադրամի կողմից։
Ծրագրին մասնակցելու իրավունք կունենա ընդամենը 6 դիմորդ: Մանրամասները ներկայացված ենկայքում:





