AM
5 Փետրվար 2008 - 09:37 AMT

Թուրքիայի ՌՕՈՒ-ն ռմբակոծել են քուրդ գրոհայինների 70 կայաններ Իրաքում

Թուրքական ավիացիան փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը ռմբակոծել է քուրդ գրոհայինների 70 կայան Հյուսիսային Իրաքում: Նման հայտարարությամբ երկուշաբթի հանդես է եկել Թուրքիայի գլխավոր շտաբը, այդպիսով հաստատելով մինչ այդ հայտնված տեղեկաստվությունը հարեւան երկրում թուրքական ՌՕՈՒ հատուկ գործողության մասին:
«2008 թվականի փետրվարի 4-ին, սկսած 03:00-ից, զանգվածային ավիահարված էր հասցվել Քրդական աշխատավորական կուսակցության մի շարք կետերի ուղղությամբ Հյուսիսային Իրաքում»,- ասվում է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

Գլխավոր շտաբը նշում է, որ ռմբակոծության են ենթարկվել ՔԱԿ-ի մոտ 70 կայան, ինչից հետո ռազմական օդանավերը հաջողությամբ վերադարձել են Թուրքիա: Բոլոր այդ թիրախները, թուրքական գլխավոր շտաբի հայտարարությամբ, բացառապես պատկանում էին ահաբեկչական կազմակերպությանը, եւ զինվորականները արել են ամեն ինչ, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի:

Սա Թուրքիայի ՌՕՈՒ արդեն յոթերորդ խոշոր գործողությունն է ՔԱԿ-ի դեմ վերջին ամիսներին: Հունվարի 15-ին վերջին ավիահարվածի արդյունքում, ըստ զինվորական ղեկավարության տվյալների, ոչնացվել էր գրոհայինների 60 օբյեկտ, գրում է Today’s Zaman-ը: