AM
9 Փետրվար 2008 - 10:46 AMT

Կոսովոն անկախություն է հռչակելու փետրվարի 17-ին

Կոսովոն անկախություն է հռչակելու փետրվարի 17-ին, այլ ոչ թե փետրվարի 18-ին, ինչպես ենթդրում էին փորձագետները: Համապատասխան տեղեկատվությունը տարածվում է Սերբիայի կառավարության տեղեկատվության հիման վրա: «Սերբիայի իշխանությունները տեղեկություն ունեն, որ Կոսովոն անկախություն կհռչակի փետրվարի 17-ին»,- ասվում է Կոսովոյի գործերով նախարար Սլոբոդան Սամարջաչի հայտարարության մեջ:

Սամարջաչը նշում է, որ Պրիշտինան բացարձակ անօրեն, միակողմանի կարգով փորձում է կիրակի` փետրվարի 17-ին, անկախություն հռչակել: Նախարարը չի նշում Կոսովոյի կառույցներում առկա աղբյուրը, որտեղից ստացվել է տեղեկատվությունը: Միեւնույն ժամանակ, Կոսովոյի քաղաքական առաջնորդները, այսինքն` Ֆատիմոր Սեյդոն եւ վարչապետ Հաշիմ Տաչին արդեն հանրորեն հայտարարել են, որ անկախությունը հռչակվելու է փետրվարին, հաղորդում է Գռուզիա Online-ը: