AM
13 Փետրվար 2008 - 11:02 AMT

Հայոց համաշխարհային կոնգրեսի գործունեության առաջնային ուղղությունը Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերով փաստաթղթերի հավաքումն է

Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության գործունեության առաջնային ուղղությունը Հայոց Ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցերով փաստաթղթերի հավաքումն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: «Մենք փաստաթղթերի փաթեթ ենք նախապատրաստում Հաագայի Միջազգային դատարան ներկայացնելու նպատակով: Սակայն փաստաթղթերի որոնումը դեռեւս չի ավարտվել եւ մեր աշխատանքը շարունակվում է: Հայերի համաշխարհային կոնգրեսն արդեն իսկ հրատարակել է Ցեղասպանության մասին փաստաղթերի եւ վկայությունների եռահատորյակ միջազգային իրավունքի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Յուրի Բարսեղովի խմբագրությամբ»,-ասել է Աբրահամյանը: