Երևանի մի շարք հատվածներում հոկտեմբերի 19-ի երեկոյան չկանխատեսված հոսանքազրկում է եղել։
Ըստ հասանելի տեղեկատվության, էլէներգիա չի եղել Կենտրոնի, Մոնումենտի, Զեյթունի, Արաբկիրի, Փարաքարի որոշ հատվածներում։ Անջատումը տևել է մոտ կես ժամ, ստույգ պատճառները դեռ հայտնի չեն։
ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը PanARMENIAN.Net-ին ասաց, որ Զեյթունում բարձրավոլտ հոսանքագծի վթար էր և խորհուրդ տվեց դիմել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»։ ԲԷՑ օպերատորը, սակայն, նշեց, որ տվյալ հիմնարկը վթարի հետ կապ չունի՝ պետք է դիմել ՀԷՑ։
ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանն իր հերթին հայտնեց, որ նախարարության խումբն աշխատում է պատճառները պարզելու ուղղությամբ։





