AM
15 Փետրվար 2008 - 14:36 AMT

Հայաստանի նախագահական ընտրություններին միջինում մասնակցելու է ընտրողների 68 տոկոսը

Հայաստանի նախագահական ընտրություններին միջինում մասնակցելու է ընտրողների 68 տոկոսը: Այդ մասին հայտարարել է «Սոցիոմետր» անկախ սոցոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցհարցմանը, որն անցկացվել է 60 գյուղական, քաղաքային եւ մարզային բնակավայրերում փետրվարի 8-9, մասկանցել է 2400 մարդ ծրագրված 3140-ի փոխարեն:

Հայաստանի Գլխովար դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հիշեցրել է քրեական պատասխանատության մասին ընտրական օրենսդրության խախտումների համար: Գլխավոր դատախազությունն ընդգծել է, որ քրեական հանցագործություններ են համարվում հետեւյալ խախտումները`
– ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՔՕ 149- րդ հոդված);
– ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (ՔՕ 150- րդ հոդված);
– ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության /կուսակցությունների դաշինքի/ վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը (ՔՕ 151- րդ հոդված);
– ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին եւ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը (ՔՕ 152- րդ հոդված);
– մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը (ՔՕ 153-րդ հոդված);
– քվեարկության գաղտնիությունը խախտելը (ՔՕ 154-րդ հոդված);
– կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը (ՔՕ 1541 – րդ հոդված);
– ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը (ՔՕ 1542- րդ հոդված);
– ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը (ՔՕ 1543 – րդ հոդված);
– զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը (ՔՕ 1544 – րդ հոդված);
– վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվական միջոցներին ներկայացուցիչներին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը (ՔՕ 154 5 – րդ հոդված):
Գլխավոր դատախազությունը կոչ է արել քաղաքացիներին նմանատիպ խախտումներ արձանագրելու պարագայում անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները: