Հոկտեմբերի 24-ից գործելու է Ստեփանակերտ-Երևան նոր երթուղին: Այդ մասին հայտարարել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության պետ Ալֆրեդ Պողոսյանը՝ հավելելով, որ նոր երթուղին սկզբնական շրջանում գործելու է երկու օրը մեկ:
Նրա խոսքով՝ նոր երթուղին լինելու է Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով, որը կրճատելու է ոչ միայն ժամանակն ու տարածությունը, այլև թեթևացնելու է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին և հնարավորություն է տալու վարորդներին երթևեկել ավելի հանգիստ, հայտնում է «Արցախպրես»-ը:
Նա ավելացրել է, որ սակագներում փոփոխություններ չեն նախատեսվում: Առայժմ գործելու է միայն մեկ ուղևորափոխադրող տրանսպորտային միջոց:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով կառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը բացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկին:





