Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Անն-Մարի Լիզինին, որը Հայաստան է ժամանել գլխավորելու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
Հանրապետության նախագահը կարեւորել է միջազգային տարբեր կառույցների դիտորդական առաքելությունների ներկայությունը վաղը կայանալիք նախագահական ընտրություններին: Երկրի ղեկավարը եւս մեկ անգամ հաստատել է արդար, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու իշխանությունների վճռականությունը եւ նշել, որ այդ նպատակի համար արվել է հնարավոր ամեն ինչ:





