AM
18 Փետրվար 2008 - 13:19 AMT

Կոսովոյի անկախության ճանաչումը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի դիրքերը

Կոսովոյի անկախության ճանաչումը կամրապնդի Լեռնային Ղարաբաղի դիրքերը Ադրբեջանի հետ բանակցություններում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա խոսքերով, Կոսովոյի անկախության ճանաչումը նոր լծակ կհանդիսանա ղարաբաղյան կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում»,-նշել է Պետրոսյանը «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում:

Կոսովոյի խորհրդարանը փետրվարի 17-ին անկախություն է հռչակել Սերբիայից: