Բրյուսելում ԵՄ անդամ-երկրների ղեկավարները հավանություն են տվել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընկերության մասին փաստաթղթին: Փաստաթղթում Թուրքիայի նկատմամբ պահանջներ կան առաջիկա 3-4 տարիների ընթացքում հավելյալ բարեփոխումներ անցկացնելու առումով: Հիմնականում, բարեփոխումները պետք է վերաբերեն ժողովրդավարության, մարդու, ինչպես նաեւ երկրում բնակվող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ազատության եւ իրավունքների բնագավառին: Սպասվում է, որ Թուրքիան առաջիկայում կներկայացնի ԵՄ-ին իր Ազգային ծրագիրը, որում նշվելու է բարեփոխումների մանրամասն ծրագիրը, գրում է Sabah թերթը:





