Հայաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել խորհրդարանի պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Վարդան Խաչատրյանի գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ, ովքեր որպես դիտորդներ են հանդես եկել նախագահական ընտրություններին փետրվարի 19-ին, ինչպես նաեւ լրագրող Լուսինե Բարսեղյանի գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ` բռնության կիրառությամբ: Այդ մասին հայտնել է Հայաստանի գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը:
Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել 149 հոդվածի երրորդ կետով (խոչընդոտում ընտրական իրավունքի իրականցմանը, ընտրական առաքելության աշխատանքին կամ մարդկանց կողմից իրենց լիազորությունների իրականացմանը, ովքեր մասնակցում են ընտրություններին` բռնության կամ այն կիրառելու սպառնալիքով): «Նախնական հետաքննությունը վարում է Հատուկ քննչական խումբը: Հետաքննության արդյունքների մասին կհայտնեն հավելյալ»,- հայտնել է Տռուզյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:





