Փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդգծել են նաեւ, որ երկու երկրների միջեւ չկան քաղաքական, տնտեսական կամ այլ կարգի խնդիրներ: Հանդիպման ընթացքում մեծ տեղ է հատկացվել առեւտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերին:
Նախօրեին Մոսկվայում Վ.Պուտինը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հետ: Վ.Պուտինի խոսքերով, մի շարք ուղղություններով ռուս-վրացական հարաբերությունները բարելավման միտում ունեն:
Փետրվարի 22-ին նախատեսվում է Պուտինի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Նախագահները հավաքվել են Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով` Վ.Պուտինի հրավերով:





