AM
22 Փետրվար 2008 - 13:42 AMT

Հայկական ընդդիմությունը պահանջում է ազատել պաշտոնից ՀՀ գլխավոր դատախազին

Ընդդիմության հանրահավաքի մասնակիցները պահանջում են ազատել պաշտոնից Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հանրահավաքի մասնակիցները Ազատության հրապարակից ուղղություն են վերցրել դեպի Գլխավոր դատախազություն` շրջապատելով շենքը: Իրենց հերթին, իրավապահ մարմինների աշխատակիցները շրջափակել են շենքը: Մոտակա փողոցներում արգելափակված է տրանսպորտային երթեւեկությունը:

Գլխավոր դատախազության շենքը շրջապատած ամբոխը վանկարկում է. «Լեւոն նախագահ» եւ «Աղվան, հեռացիր»: