«Ես տեղյակ չեմ` արդյոք Հայաստանի նախագահական ընտրություններին ներկա դիտրորդները այցելել են ընտրատեղմասեր Լեռնային Ղարաբաղում: Ես չեմ կարող դա մեկնաբանել, քանի որ այդ հարցով վկայություններ չունեմ»,- Ստրասբուրգում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, ընտրությունների դիտարկման ծրագրի համաձայն, որեւէ այցելություն Հայաստանից դուրս չի կատարվել:
Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների հայտարարություններին Հայաստանում իրավիճակի ապակայունացման հնարավորության մասին խախտումների փաստերի կապակցությամբ, Սեմնեբին, չտալով միանշանակ պատասխան, միայն նշել է, որ բողքներով պետք է զբաղվել միայն օրենքի շրջանակներում: «Դա բնական է, եւ ես կարծում եմ, որ նույն կարծիքին է նաեւ ընդդիմությունը»,- ասել է նա: Սեմնեբին նաեւ իր տեսակետն է հայտնել փորձագետների կարծիքի առումով, ովքեր պնդում են, որ Կոսովոյի նախադեպը կարող է գերակայող ուղղություն դառնալ Սերժ Սարգսյանի քաղաքականությունում: «Ես չեմ ցանկանում շատ շահարկել: Չէ որ ընտրությունները նոր են եղել, եւ դեռեւս հայտարարություններ չկան նոր նախագահի քաղաքականության հարցով»,- հավելել է նա, հաղորդում է «Թրենդը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է ուղարկել ԵԱՀԿ, ԵԽԽՎ, Եվրախորհրդարան, որոնցում է խոսվում է «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերի առկայության» մասին: ԼՂՀ ԿԸՀ ղեկավար Սերգեյ Նասիբյանը հերքել է այդ պնդումը` անվանելով այն կեղծ եւ սադրիչ:





