AM
25 Փետրվար 2008 - 10:57 AMT

Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալված է

Փետրվարի 23-ին ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալված է: Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունը, ձերբակալված է նաեւ փետրվարի 24-ին ոստիկանություն բերման ենթարկված ՀՀ պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանը: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի («Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն գործադրելը») 1-ին մասով: