AM
26 Փետրվար 2008 - 10:58 AMT

Բաքուն խնդրել է ՄԱԿ-ին «հաստատել Ադրբեջանի իրավունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»

Ադբեջանի բանաձեւի նախագիծ է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով, որում «խնդրում է հաստատել իր իրավունքը Լեռնային Ղարաբաղի սահմանների նկատմամբ»: «Գլխավոր վեհաժողովը նորից հայտարարում է, որ ոչ մի պետություն չպետք է օրինական ճանաչի իրադրությունը, որը ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետությունում տարածքների օկուպացման արդյունքում եւ չպետք է աջակցի կամ խթան հանդիսանա այդ իրադրության պահպանման համար»,- ասվում է փաստաթղթի նախագծում: Դրանում ընդգծվում է «Հայաստանի բոլոր զինված ուժերի շուտափույթ դուրս բերման անհրաժեշտությունը Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներից»: