AM
27 Փետրվար 2008 - 10:23 AMT

Սերբիան մտադիր է դատական հայցեր հարուցել այն պետությունների դեմ, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը

Սերբիան մտադիր է դատական հայցեր հարուցել այն պետությունների դեմ, որոնք ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Որոշումն այդ մասին ընդունվել է երկրի Անվտանգության խորհրդի նիստում` նախագահ Բորիս Թադիչի նախագահությամբ:

Առաջիկայում ձեւավորվելիք իրավաբանների թիմը կվիճարկի նաեւ ինքնահռչակ Կոսովոյի հանրապետության լեգիտիմությունը: Ենթադրվում է, որ հայցերը կուղղվեն Հաագայի ՄԱԿ-ի Միջազգային դատարան եւ դատական այլ ատյաններ, հաղորդում է ՆՏՎ-ն:

Նշենք, որ Սերբիան ետ է կանչում իր դեսպաններին Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրներից: Երկրամասի խորհրդարանը փետրվարի 17-ին միակողմանի կարգով հռչակեց Սերբիայից իր անկախությունը: