Փետրվարի 24-ին ոստիկանություն բերման ենթարկված Հայաստանի նախկին պետեկամուտների նախարար Սմբատ Այվազյանը կալանավորված է: Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության մամլո-ծառայությունը, նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:





