ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Կեզերաշվիլու հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով պայմանագրաիրավական բազայի ստեղծման հրատապ անհրաժեշտությանը, պաշտպանական բարեփոխումների ոլորտում փորձի փոխանակման համագործակցությանը վերաբերվող հարցեր: Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բակրաձեի հետ հանդիպմանը կողմերը փաստեցին ինչպես Վրաստանի,այնպես էլ Հայաստանի ներքին կայունության անհրաժեշտությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում: Պաշտպանության նախարար Մ. Հարությունյանը ծաղկեպսակ դրեց Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության եւ միասնության համար ընկած հերոսների հուշահամալիրին:





