ՀՀ կառավարությունը հաստատել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Այն ընդգրկված էր գործադիրի դեկտեմբերի 28-ի նիստի օրակարգում:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին:ԵԽ անդամ բոլոր երկրները բացիերկուսից, որոնց թվում է նաև Հայաստանը, ստորագրել են այն:
Կոնվենցիայի մի շարք դրույթներ Հայաստանում չեն տարածվելու, ինչը պայմանավորված է երկրի իրավական համակարգի առանձնահատկություններով:
Ընտանեկան բռնության կանխարգելման ու զոհերի պաշտպանության մասին նոր օրենքի բուն դրույթները բխում են ԵԽ կոնվենցիայից:





