Բախումներն ընդդիմության հանրահավաքի մասնակիցների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ, որ սկսվել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ, տեղափոխվել են Երեւանի քաղաքապետարանի մերձակա հրապարակ: Իրադարձությունների վայր շարունակում են գալ ինչպես իրավապահ մարմինների աշխատակիցներ, այնպես էլ ընդդիմության կողմնակիցներ:
Հանրահավաքի մասնակիցները, կանգնեցնելով անցնող տրոլեյբուսները, փակել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն տանող փողոցը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ էր հավաքվել ընդդիմադիր տրամադրված բողոքավոր մարդկանց մի խումբ: Այնտեղ նրանց դիմավորել են ոստիկանության ջոկատները, որոնք դիմել են նրանց ցրվելու խնդրանքով: Հանրահավաքի մասնակիցների մի մասը, որոնց ցրել են Ազատության հրապարակից, կենտրոնական փողոցներով ուղղվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են իրենց իրավունքների վերականգնում, իսկ այն որ ուղղվել են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, հիմնավորել են նրանով, որ «նրանք չեն համարձակվի ծեծի ենթարկել նրանց դեսպանատան աշխատակիցների աչքի առաջ: Հավաքվածները վանկարկում էին` «Լեւոն», «Միացում»: Դեսպանատան շենքը շրջապատված է հատուկ նշանակության ջոկատի ուժերով, երթեւեկությունը հարակից փողոցներով մասնակիորեն փակ է:





