AM
3 Մարտ 2008 - 11:07 AMT

Երեւանում ձերբակալվել է «Երկրապահ» կամավորական միության փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը

Մարտի 2-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երեւանի Շահումյան հրապարակի մերձակայքից տաքսի մեքենայով դեպքի վայրից փախուստի դիմելիս, ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը` մարտի 1-ի լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ կասկածանքով: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 55,5 սմ երկարության մետաղաձող: Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, Մյասնիկ Մալխասյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի (Պետական իշխանությունը յուրացնելու) հատկանիշներով – տեղափոխվել ձերբակալվածների պահման մեկուսարան: