AM
5 Մարտ 2008 - 13:32 AMT

ԱԴ-ի հետ կապված բոլոր սահմանափակումները նախատեսված են միջազգային օրենսդրությամբ

«Հայաստանի ԱԳՆ-ն իր դեսպանների եւ ներկայացուցիչների միջոցով տեղեկացրել է միջազգային կազմակերպություններին եւ պետություններին երկրում արտակարգ դրություն հայտարարելու պատճառների մասին»,- Երեւանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, ԱԴ-ի հետ կապված բոլոր սահմանափակումները, այդ թվում ԶԼՄ-ների գործունեության հետ կապված, նախատեսված են միջազգային օրենսդրությամբ, ինչով եւ առաջնորդվում են Հայաստանի իշխանությունները:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանում լրագրողների աշխատանքի համար որեւէ խոչընդոտ չկա: «Միայն ԱԳՆ-ում վերջին մի քանի օրերին 10 արտասահմանցի լրագրող է հավատարմագրվել»,- հաղորդել է Տիգրան Բալայանը: