AM
7 Մարտ 2008 - 09:47 AMT

Ճգնաժամ-դիտարկումը հետաձգվել է Ադրբեջանի մեղքով

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ դիտարկման խմբի անդամների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանը ձգձգվում է, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտում մարտի 7-ին նախատեսված ճգնաժամ-դիտարկումը հետաձգվել է: Այդ բովանդակությամբ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությանը համապատասխան նամակ է ուղարկել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը:

Ճգնաժամ-դիտարկումը պետք է կայանար ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պահանջով` Լեւոնարխ բնակավայրի մերձակայքում, ուր մարտի 3-ի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը կոպտորեն խախտել էին կրակի դադարեցման ռեժիմը: ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատրաստակամություն էր հայտնել օժանդակել ճգնաժամ-դիտարկման կազմակերպմանն ու անցկացմանը – ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: