AM
19 Մարտ 2008 - 14:25 AMT

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումը, որոնք դեմ են հանդես եկել ՄԱԿ-ի բանաձեւին

Ադրբեջանի խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունները ընդունել են ԵԱՀԿ ՄԽ երկրների դիրքորոշմանը վերաբերող հայտարարությունը, որոնք դեմ են քվեարկել ՄԱԿ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւին: Կուսակցությունները կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբին հրաժարվել երկակի չափանիշներից: Փաստաթղթում կտրուկ դատապարտություն է հնչում համանախագահ երկրներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումների առումով: ԵԱԿ գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտնել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների 16 տարիներին որեւէ լուրջ առաջխաղացումներ չեն նկատվում, հաղորդում է Regnum-ը: