AM
26 Մարտ 2008 - 10:48 AMT

Մեքսիկային առաջարկվել է դառնալ մշտական դիտորդ ՎՈՒԱՄ-ում

Ուկրաինան մշտական դիտորդի կարգավիճակ առաջարկեց Մեքսիկային ՎՈՒԱՄ-ում` «Հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպությունում»: Ինչպես հաղորդել է Ուկրաինայի մամլո քարտուղարը, այդ մասին խոսվել է մարտի 24-ին Մեքսիկայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Բրանաշկոյի հանդիպմանը Մեքսիկայի արտգործնախարարի բազմակողմանի համագործակցության եւ մարդու իրավունքների գծով տեղակալ Խուան Մանուել Գոմես Ռոբլեդո Վերդուսկոյի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրել է ՎՈՒԱՄ-ի գործունեության սկզբունքների եւ նպատակների մասին, փոխանցել է մեքսիկական կողմին դիտորդի կարգավիճակի վերաբերյալ համապատասխան առաջարկը, եւ այն ընդունվել է հետաքրքրությամբ, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: