Մարտի 31-ին կարճատեւ այցով Լեռնային Ղարաբաղ է ժամանել Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ռ.Քոչարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական իրավիճակի, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





