AM
2 Ապրիլ 2008 - 09:04 AMT

Մադրիդյան փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ լավ հիմք է բանակցությունների համար

Նոյեմբերին ԵԱՀԿ Մսինկի խմբի համանախագահների հետ համատեղ ընդունված փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին լավ հիմք կծառայի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունները շարունակելու համար: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՌԴ Պետդումայի նիստում:

Նոյեմբերի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին է ներկայացրել մի փաստաթուղթ, որը պարունակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները: Ըստ Լավրովի, Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը երբեք չի դադարել եւ կշարունակվի, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: