AM
3 Ապրիլ 2008 - 10:09 AMT

Մայիսի 22-23-ին Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽ երկրների խորհրդարանների խոսնակների հերթական նիստը

Մայիսի 22-23-ին Ստրասբուրգում տեղի կունենա Եվրոպայի Խորհրդի երկրների խորհրդարանների խոսնակների հերթական նիստը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ԵԽ մամլո ծառայությունում: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ ԵԽԽՎ-ում դիտորդ երկրների խորհրդարանների ղեկավարները եւ Եվրախորհրդարանի ու ԵԱՀԿ ԽՎ-ի ներկայացուցիչները: Նիստի հիմնական թեման կլինի երկրների քաղաքական կյանքին քաղաքացիական հասարակությունների մասնակցության ապահովման հեռանկարները, ինչպես նաեւ նրանց գործունեության ապահովումը ազգային եւ եվրոպական մասշտաբներում, որոնք հիմնվում են այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը:

Մինչդեռ Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունում PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին, որ դեռեւս կոնկրետ տեղեկություններ չունեն նիստին հայկական կողմի մասնակցության վերաբերյալ: