AM
5 Ապրիլ 2008 - 12:02 AMT

Հաագայում բացվել է Հայաստանի հյուպատոսությունը

Ապրիլի 9-ին իր աշխատանքը կսկսի Հաագայում Հայաստանի հյուպատոսությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել «Աբովյան» մշակութային ասոցիացիայում, ՀՀ հյուպատոս է նշանակվել Արշակ Մանուկյանը: Նշենք, որ «Աբովյան» կենտրոնը մաս է կազմում Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությանը (FAON):