AM
14 Ապրիլ 2008 - 08:36 AMT

«Գազպրոմը» չի հաստատել տեղեկությունն այն մասին, թե ընկերության փոխնախագահի պաշտոնն առաջարկվել է Ռոբերտ Քոչարյանին

«Գազպրոմը» չի հաստատել տեղեկությունն այն մասին, թե ընկերության ղեկավար պաշտոններից մեկը առաջարկվել է Ռոբերտ Քոչարյանին: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին է հայտարարել «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի լավատեղյակ աղբյուրը հաղորդել եր PanARMENIAN.Net-ին, որ Ռոբերտ Քոչարյանին կարող է առաջարկվել «Գազպրոմի» փոխնախագահի պաշտոնը: