AM
14 Ապրիլ 2008 - 09:14 AMT

Լեռնային Ղարաբաղը պետք է զինադադարի պահպանման օրինակ ծառայել

Հրադադարի պահպանման ռեժիմը «սաեռցված» հակամարտությունների տարածքում պետք է իրականացվի ինչպես դա արվում է Լեռնային Ղարաբաղում, առանց միջազգային խաղաղապահ ուժերի մասնակցության: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ, քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքերով, հայերն ու ադրբեջանցիները կարողացել են ընդհանուր լեզու գտնել հրադադարի պահպանման հարցում: «Եթե հայերն ու ադրբեջանցիներն իրենց ուժերով կարողանում են պահպանել զինադադարը, ապա վրացիներն ու աբխազները կարող են նույնն անել: Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե տարածաշրջանից հեռանան ռուս խաղաղապահները: ՌԴ խաղաղապահների մասնակցությունը, ինչպես նաեւ ուկրաինական ուժերի ենթադրյալ մասնակցությունը վիրավորական է վրացիների եւ աբխազների համար: Մենք ինքներս կարող ենք պայմանավորվել: Ճիշտ է, մոտ ապագայում վրաց-աբխազական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի ակնկալվում, սակայն մայիսի 21-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր են փոփոխություններ»,-նշել է քաղաքագետը: Նա նաեւ ընդգծել է, որ ղարաբաղյան եւ վրաց-աբխազական հակամարտությունները նման են հենց նրանով, որ ոչ ոք չի ցանկանում փոխզիջման գնալ: «Ոչ իշխանությունները, ոչ հակառակ կողմը շահագրգռված չեն հակամարտության շուտափույթ կարգավորման մեջ»,-ասել է վրաց փորձագետը: